Riot Games-ը կդադարեցնի անցկացնել առաջնություններ League of Legends: Wild Rift-ից բոլոր տարածաշրջաններում, բացի Ասիայից: Այս մասին մշակողները հայտնել են խաղի պաշտոնական կայքում։

Նոր լիգայի մասնակիցների թվում կլինեն 12 թիմեր Չինաստանից և ութ թիմեր Ասիայի այլ երկրներից: Սեզոնը բաղկացած կլինի երկու սպլիտներից - այնպես, ինչպես League of Legends-ի դեպքում է: Այլ շրջաններում Riot Games-ը թույլ կտա երրորդ կողմի կազմակերպիչներին մրցաշարեր անցկացնել, քանի որ սա կօգնի օրգանական հետաքրքրություն պահպանել խաղի ու դիսցիպլինայի նկատմամբ:

League of Legends: Wild Rift-ի թողարկումը տեղի է ունեցել 2020 թվականի վերջին։ 2022-ին տեղի ունեցավ Icons Global Championship 2022-ն այս դիսցիպլինայից, որը հանդիսանում էր խաղից կազմակեպված աշխարհի առաջնությունը և որի մրցանակային ֆոնդը կազմում էր 2 միլիոն դոլար: