Blix.gg-ից հայտնում են, որ ամերիկյան թիմը պատրաստ է մեծ գումարով ձեռք բերել Faker-ին։ Սա իհարկե, թվում է թե ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց ամեն ինչ ավելի անիրական կթվար, եթե Faker-ն ինքը փորձած չլիներ հասկանալ, թե որ տարածաշրջաններում է ինքը պահանջված։ Այդ իսկ պատճառով Liquid-ն օգտվել է առիթից ու առաջարկություն արել։ Ինչևէ՝ Faker-ը դեռ 1 տարվա պայմանագիր ունի կորեական Т1-ի հետ, ուստի հնարավոր է նա տեղափոխվի այլ տարածաշրջան 2023-ից հետո։ Т1-ի երիտասարդ կազմի հետ նա շատ երկար է աշխատել, ուստի առանց էական արդյունքներ տեսնելու չի թողնի թիմը։ Անցած տարի Т1-ից հեռացավ Canna-ն, սակայն մյուսները տեղում են։ Թիմի երկրպագուները անիրատեսական են համարում նաև մյուս 4 խաղացողներից որևէ մեկի հեռանալը։