League of Legends-ի կորեական տարածաշրջանը պատրաստվում է մրցանակաբաշխության։ Երկար ու ձիգ մրցաշրջանի վերջում կրկին կորեական թիմերն էին փայլում համաշխարհային բեմերում, ուստի նրանց երկրպագուները ուրախանալու շատ առիթներ ունեն։ LCK Awards-ը մրցանակներ կբաշխի գարնանային և ամառային փուլերի լավագույն խաղացողներին։ Կհայտարարվի տարվա խորհրդանշական 5 հոգանոց թիմը, ամենաարժեքավոր խաղացողները, ինչպես նաև տարվա լավագույն մարզիչը։ 

LCK Awards-ն առաջին անգամ կազմակերպվել էր 2021-ին, սակայն համավարակային սահմանափակումների պատճառով այնտեղ հանդիսատես չկար։ Այս տարի դրան հրավիրվում են ընդամենը 100 դիտորդներ։ Մասնակցության մանրամասներն էլ կհրապարակվեն LCK-ի սոցիալական հարթակներում։