Մարեկ "Humanoid" Բրազդան իր մտքերն է արտահայտել հս․-ամերիկյան բեմի վերաբերյալ։ Նրա կարծիքով այդ տարածաշրջանում Solo Q-ում մարզվելը նման է ֆուտբոլում 10 տարեկան երեխաների դեմ խաղալուն, ինչպես նաև ոչ սթափ վիճակում ողջ տարին անցկացնելուն՝ քանի որ պինգն այնտեղ 60 է։ Այդ իսկ պատճառով նա անհնար է համարում հաջողությունների հասնելը աշխարհի լավագույն թիմերի դեմ, ովքեր խաղացել են Եվրոպայում կամ Հարավային Կորեայում։  

Humanoid-ը Fnatic-ում հանդես է գալիս այս տարվա սկզբից և միշտ խաղացել է Եվրոպայում։ Ինչևէ՝ Worlds 2022-ի պարապմունքները թիմն անց էր կացնում Սան Ֆրանցիսկոյում, որտեղ էլ տղան նկատել է տարբեր տարածաշրջանների ահռելի անհավասարակշռությունը։ Fnatic-ը Worlds 2022-ում զբաղեցրել էր 9-10-րդ տեղը, վաստակելով 55,000 դոլար։