Երեկվանից սկսվել է League of Legends-ի Աշխարհի առաջնություն Worlds 2022-ը։ Խաղային առաջին օրվա ընթացքում կայացել են մի քանի թիմերի հանդիպումներ: Այն, որ առաջնությունը ամենասպասվածներից էր հասարակության համար, փաստում են վիճակագրական տվյալները: Մեկնարկին դիտումների առավելագույն պիկն եղել է 1.2 միլոնը:

Մրցաշարերի շարքի ամենամեծ ցուցանիշը գրանցվել էր անցած տարվա Աշխարհի Առաջնությունում: Առավելագույն դիտումների գագաթն այդժամ կազմել էր 4 միլիոնը: Հատկանշական է, որ յուրաքանչյուր նոր առաջնություն այս դիսցիպլինայից սահմանում է նոր ռեկորդ:

League of Legends Worlds 2022-ի հանդիպումները կարող եք դիտել այստեղ: