Doublelift-ի մտորումները ճիշտ են։ Նա նշել էր որ հյուսիսամերիկյան League of Legends-ի մրցակցային խաղերի դիտումները նվազում են։ Այս հայտարարությունը արվել էր հուլիսի 11-ին։ Հակառակ սրան՝ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև Կորեայում դիտումները աճ են գրանցում։ 

Դիցուք՝ LCS-ը ամռանն ունենում է միջինում 40,000-80,000 դիտումներ մեկ խաղի ընթացքում՝ կախված մրցակցող թիմերից։ 2021-ին այս թիվը 100,000 էր, իսկ 2020-ում՝ 180,000։ Հասկանալի է, որ տրանսֆերների արդյունքում թիմերը կորցնում են ոչ միայն լավ խաղացողների, այլ նաև իրենց երկրպագուներից շատերին, ուստի դիտումների թիվը նվազում է։