Riot Games ընկերությունը ներկայացրել է Արքեյն անիմացիոն սերիալի մասին շոուի թրեյլերը։ Հեղինակները ծրագրում են հինգ տեսահոլովակ ցուցադրել այն մասին, թե ինչպես է ստեղծվել League of Legends խաղի հիման վրա տեղ գտած անիմացիոն սերիալը:

Arcane: Bridging the Rift շոուի առաջին դրվագը կթողարկվի օգոստոսի 4-ին։ Ընկերության պաշտոնական ալիքում հաջորդիվ կթողարկվեն հետագա դրվագները: Թրեյլերում ցույց են տվել սցենարիստի սենյակը, ինչպես նաև կիսվել են այն դժվարությունների մասին, որոնց թիմը բախվել է սերիալի ստեղծման ընթացքում:

Արքեյնը Riot Games-ի դեբյուտային անիմացիոն սերիան է League of Legends-ից: Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 7-ին Netflix-ում։