League of Legends Worlds 2022-ը մոտ է: LPL-ի, LCK-ի և LEC-ի 4 սլոթերով աշխարհի լավագույն շրջաններից շատ երկրպագուների սիրելի թիմեր կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Սակայն փոփոպությունների բացակայությունը առաջնության ձևաչափում հանգեցրել է մտորումների։ Ընթացիկ ժամանակացույցը այնքան խիտ է, որ double elimination ձևաչափի խաղերը գրեթե անհնար է պլանավորել։ Դրանց համար անհրաժեշտ են հավելյալ օրեր։ Եզրափակիչը best-of-5 ձևաչափում է, ուստի մնացյալ խաղերը, որոնք անցնելու են երկու շաբաթվա ընթացքում, կլինեն best-of-3 ձևաչափի։ Երկրպագուները բողոքում էին MSI 2022-ի ձևաչափից, ուստի որոշ քայլեր են արվել, որպեսզի փոքր-ինչ հետաքրքրություն առաջանա աշխարհի առաջնությունում, սակայն արդյունքում վերջինս այնքան էլ տարբեր չէ 2021-ի World Championship-ից։