Project L կոդային անվանումով ֆայթինգ խաղը տարածվելու է F2P-մոդելով: Սրա մասին հայտնել է Riot Games-ը:

Մշակողները հայտարարել են, որ քրմուհի Illaoi-ը ֆայթինգի մեկնարկային մարտիկների թվում է լինելու: Ընկերությունը ցուցադրել է նաև մի քանի իլյուստրացիաներ, որոնց միջոցով հայտնում են, թե ինչպես է ստեղծվել մարտիկների մոդելները խաղի համար: Հեղինակները կերպարների մոդելները պատրաստում են զրոյից, ուստի վերջիններս կտարբերվեն League of Legends-ի չեմպիոններից: Այնուամենայնիվ, նրանք կմնան ճանաչելի, հայտնում են ընկերությունից: 

Riot Games-ը հայտնել է, որ Project L-ն ակտիվ մշակման փուլում է, բայց երբ տեղի կունենա խաղի թողարկումը, դեռ չեն հստակեցրել: Թիմը զբաղվում է մրցակցային ռեժիմով և այլ անհրաժեշտ մեխանիկաների մշակմամբ, որոնք սովորաբար հանդիպում են ֆայթինգ ժանրի խաղերում:

Մշակողները խոստացել են մինչև 2022 թվականի վերջը կիսվել խաղի մասին նորություններով: