StirredEggs մականունով օգտատերը հասել է այն բանին, որ League of Legend-ի հիմնական չեմպիոններից մեկին իր հաշվից հեռացրել են վերջինիս խնդրանքով: Դա տեղի է ունեցել ութ տարի առաջ, սակայն պատմությունը ներկայացվում է միայն հիմա:

Ութ տարի առաջ StirredEggs-ն եղել է ARAM ռեժիմի մոլի երկրպագու, որտեղ խաղացողները պետք է պայքարեն չեմպիոնների մասնակցությամբ և որ այդ կերպարներին ավտոմատ կերպով ընտրում է խաղային համակարգը: Ընդ որում խաղացողները չէին կարող փոխել չեմպիոններին հատուկ միավորների դիմաց: Մի անգամ խաղացողն ակտիվացրել էր բոնուսային կոդն անվճար պատահական չեմպիոնի մասնակցությամբ և արդյունքում ստացել էր Ալիստար չեմպիոնին: Սակայն գեյմերի համար դա դժգոհություն էր առաջացրել, քանի որ նա չի սիրում խաղալ տանկ-հերոսներով:

Այդ բանից հետո StirredEggs-ը դիմել էր Riot Games-ին և խնդրել, որպեսզի հեռացնեին Ալիստարին իր հաշվից: Մի քանի ստուգումներից հետո League of Legends-ի մշակողները կատարել են խաղացողի անսովոր խնդրանքը և մի քանի օր անց չեմպիոնին հեռացրել են օգտատիրոջ հաշվից: