League of Legends-ից անցկացվող Mid Season Invitational-ում ավարտվեց խմբային փուլը։ Esports Charts հարթակը սրանից հետո ներկայացրել է փուլի վերջին օրվա դիտումների վիճակագրությունը։ Ըստ դրա՝ ամենաշատ դիտումները պատկանում են Saigon Buffalo-ն ընդդեմ T1-ի հանդիպմանը՝ 767,914 մարդ։ Միջին դիտումները կազմել են 492,000 մարդ։ 6-րդ օրվա հանդիպումներին հետևել են 2,789,499 ժամ։ Ինչպես և սպասելի էր՝ ամենաշատ դիտումները գալիս են կորեական ալիքներից՝ 215,399 մարդ։ Յութուբում, սակայն, թվիթչի հետ համեմատ կրկնակի քիչ են դիտումները՝ 237,972 մարդ։

Առաջնության հաջորդ փուլը՝ Rumble Stage-ը սկսվում է մայիսի 20-ից։ Մինչ այդ կլինի դադար, որպեսզի կիբերմարզիկները հասցնեն հանգստանալ լարված օրերի խաղերից։