Royal Never Give Up թիմի ներկայացուցիչներն արձագանքել են 2022 Mid-Season Invitational-ի մասնակցությամբ խաղերը կրկնելու Riot Games-ի պահանջին: Թիմի գլխավոր մարզիչ Ժու KenZhu Կային անվանել է այս որոշումն անարդար:

Մարզիչի խոսքերով կազմի խաղացողները բացասաբար են վերաբերվել հաղթած երեք խաղերից հետո կրկնախաղերի անհրաժեշտությանը և նույնիսկ դիտարկել են մրցաշարի հետագա պայքարից դուրս գալու տարբերակը: Այնուամենայնիվ, երկար քննարկումից հետո ակումբը որոշել է շարունակել խաղալ, անկախ բոլոր խոչընդոտներից: Կրկնախաղերը անցկացվելու են մայիսի 14-ին, այնպես որ գրաֆիկում տեղաշարժ չի լինի:

RNG-ի հետ կապված դժվարությունները ծագել էին մայիսի սկզբին, երբ կորոնավիրուսի և լոքդաունի պատճառով թիմը չկարողացավ ժամանել Պուսան(Հարավային Կորեա) մրցաշարի անցկացման վայր: MSI 2022-ի կազմակերպիչները թույլ են տվել թիմին հեռակա խաղալ ու որպեսզի բոլոր մասնակիցները հավասար պայմաններում լինեն, Հարավային Կորեայի թիմերի համար արհեստականորեն բարձրացվել էր պինգը, հասցնելով չինական թիմի գտնվելու վայրի համապատասխան մակարդակին: 

MSI 2022-ի խաղերը տեղի են ունենում մայիսի 10-ից 29-ը: 11 թիմի համար խաղարկվում է 250 հազար դոլար: