League of Legends-ից կազմակերպված 2022 Mid-Season Invitational մրցաշարի ղեկավարությունը որոշել է վերախաղարկել խմբային փուլի բոլոր խաղերը Royal Never Give Up-ի մասնակցությամբ: Կազմակերպիչները նման քայլի են գնացել այլ մասնակիցների կողմից հնչեցրած բողոքներից հետո, որոնք մատնանշել են պինգի հետ կապված խնդիրները:

2022 Mid-Season Invitational-ի բոլոր հանդիպումները տեղի են ունենում Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: Բոլոր թիմերը, բացի չինականներից, գտնվում են տվյալ քաղաքում: Իսկ ահա չինական թիմերին բացառության կարգով թույլատրել են մրցելույթներին մասնակցել հեռակա կարգով՝ սեփական մարզաբազայից: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսի հետ: Որպեսզի բոլոր թիմերը լինեն հավասար պայմաններում, Riot Games-ը հատուկ բարձրացրել է Կորեայի մասնակիցների համար խաղային պինգը, որպեսզի այն լինի նույն մակարդակին, ինչ չինացիների մոտ է: Riot Games-ի մրցաշարային բաժնի ղեկավար Ալեքս Ֆրանսուաի հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ կարգավորումները կորեական կողմի խաղացողների համար որոշակի խնդիրներ են առաջացրել ու դեռ մրցաշարի առաջին օրը Պուսանի խաղացողները բողոքել են RNG-ի դեմ տեղի ունեցած հանդիպումներից՝ պինգի պատճառով: Երկու օրվա ընթացքում կազմակերպիչները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքները հաստատվել են:

Կազմակերպիչները որոշել են վերախաղարկել RNG-ի մասնակցությամբ բոլոր խաղերը: Այս որոշման ընդունման պահին չինացիները խմբային փուլում հաղթել են PSG Talon-ին, Istanbul Wildcats-ին ու RED Canids թիմերին: Այժմ այս հանդիպումները կվերսկսվեն առանց մրցաշարի ժամանակացույցի էական փոփոխությունների:

MSI 2022-ը տեղի է ունենում մայիսի 10-ից 29-ը Հարավային Կորեայում: 11 թիմեր խաղարկում են 250 հազար դոլարի մրցանակային ֆոնդ: Խաղերն իրենց ժամանակացույցով և արդյունքներով հրապարակում ենք այստեղ: