Riot Games-ը թողարկել է 12.9 թարմացումը League of Legends-ում, որի հետ խաղի մեջ հայտնվել է փորձությունների համակարգ:

Փորձությունների առաջընթացին կարելի է հետևել պրոֆիլի մենյուի հատուկ բաժնում։ Կատարելով առաջադրանքները, խաղացողները կարող են վաստակել միավորներ, որոնք անհրաժեշտ են խաղային վարկանիշը բարելավելու համար: Յուրաքանչյուր առաջադրանք ցուցադրվում է քարտի տեսքով, որի վրա երևում է միավորների հաշվիչը։ Բացի ընդհանուր վարկանիշից, խաղացողները կարող են բարելավել ևս հինգ լրացուցիչ բաժիններ, որոնք նույնպես ունեն մի քանի մակարդակներ: Կլինեն փորձություններ, որոնք ներկայացվելու են լինելու խաղաշրջանների սկզբունքով: 

Կատարելով այս փորձությունները, խաղացողները կկարողանան վաստակել նաև տիտղոսներ ու հատուկ ֆորմաներ՝ խաղային հաշիվների անահատականացման համար: Դրանք կցուցադրվեն նախասրահում(լոբբի) և բեռնման էկրանին: Խաղի ավարտից հետո օգտատերերը կկարողանան տեսնել, թե քանի միավոր են վաստակել փորձությունների ժամանակ:

Թարմացումը League of Legends-ում հավասարակշռման է ենթարկել խաղն ընդհանուր առմամբ: Բացի այս, ներխաղային խանութում հասանելի է դարձել Edward Gaming-ի չեմպիոնական սքինը 2021 World Championship-ում հաղթանակ տանելու համար: