Paramount+ հոսքային ծառայությունը ներկայացրել է League of Legends-ի մասին պատմող կատակերգական սերիալից թրեյլեր: Սերիալում մասնավորապես ներկայացվելու է կիբերսպորտային թիմի կայացման իրադարձությունները։ Պրեմիերան տեղի կունենա հունիսի 16-ին։

Սերիալը ստացել է Players վերնագիրը։ Սյուժեի հիմքում մտածածին պատմություն է ընկած կիբերսպորտային մի թիմի մասին, որն ունի հեռանկարային 17-ամյա կիբերմարզիկի և որի կողքին խաղում է նաև փորձառու 27-ամյա «վետերան»: Արդյունքում այս խաղացողները միմյանց նկատմամբ բազմաթիվ տարաձայնութուններ են ձեռք բերում, սակայն ստիպված են փոխզիջումների գնալ, քանի որ դրանից է կախված թիմի ճակատագիրը: