Valve-ի պաշտոնական կայքը հրապարակել է The International 2023-ի խմբային փուլի ժամանակացույցը: Խաղային օրը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ից, իսկ վերջին հանդիպումները՝ տեղական ժամանակով 5:00-ին:
Խմբային փուլի ընթացքում երկրպագուներին սպասվում է խաղերի չորս զուգահեռ հեռարձակումներ։ Յուրաքանչյուր հեռարձակման շրջանակում առաջին օրերին կխաղարկվեն հինգ հանդիպումներ։ Ընդհանուր առմամբ մեկ խաղային օրվա ընթացքում կտեսնենք 20 թիմային պայքար։
Խմբային փուլի առաջին օրը, որը կսկվի հոկտեմբերի 12-ից, իրենց հանդիպումները կանցկացնեն A և B խմբերի մասնակիցները: Հոկտեմբերի 13-ին մրցաշարում հանդես կգան C և D խմբերի թիմերը:
The International 2023-ը կանցկացվի հոկտեմբերի 12-ից 29-ը Սիեթլում: Մրցաշարին կմասնակցեն 20 թիմեր։ Առաջնության մեկնարկային մրցանակային ֆոնդը կկազմի 1.6 մլն դոլար: Այն կհամալրվի նաև կոմպենդիումի վաճառքների հաշվին, որի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի գիշերը: