DOTA 2-ի խաղացողներն անցկացրել են ավելի քան 964 միլիոն հանդիպումներ Pudge հերոսով: Այս մասին տեղեկությունը հրապարակել է Dotabuff պորտալը:

Տեղեկության համաձայն, Pudge-ը խաղի ամենաշատ ընտրված հերոսն է 33.25% հաճախականությամբ: Հերոսի հաղթանակների տոկոսն ընդ որում կազմում են 51%-ը: Pudge-ին մոտ կանգնած հաջորդ հերոսը Phantom Assassin-ն է՝ անցկացրած 681 միլիոն հանդիպումներով: Այս հերոսի պարագայում հաղթանակների բաժինը 50.06%-ն է: