PSG.LGD-ի կազմի նախկին անդամ Ժաո XinQ Ցզինսին խոսել է այն մասին, թե ինչու չի ցանկանում վերադառնալ DOTA 2-ի պրոֆեսիոնալ մրցաբեմ: Իր մտքերը կիբերմարիզկն արտահայտել է Twitch-ի անձնական հեռարձակման ժամանակ, չինարենից թարգմանությունն արել է CN Insider Dota in Nutshell-ը։

Կիբերմարզիկը հայտարարել է, որ իրեն դուր է եկել խաղալ Ժանգ Faith_bian Ռուիդի հետ և քանի որ վերջինս ավարտել է կարիերան, ցանկություն չունի վերադառնալ պրոֆեսիոնալ բեմ: XinQ-ը նաև հայտարարել է, որ ժամանակին բաց է թողել The International-ում հաղթելու լավագույն հնարավորությունը և այժմ նման հաջողության համար կպահանջվի է՛լ ավելի մեծ ուժ գործադրել: Ըստ XinQ-ի, հաջող թիմ ստեղծելու համար անհրաժեշտ է գտնել թիմակիցներ, ովքեր կարող են աշխատել և համագործակցել միմյանց հետ: Խաղացողները չպետք է ենթարկվեն ճնշման: Նա հայտարարել է, որ մեկ թիմում հինգ լավ խաղացողներ ունենալը չի երաշխավորում գերազանց արդյունքներ կազմակերպության համար:

XinQ-ը պրոֆեսիոնալ բեմում հանդես է եկել 2014-2022 թվականներին։ Չինական PSG.LGD-ի հետ Նա գրավեց առաջին տեղը WePlay AniMajor 2021-ում, Gamers8 Riyadh Masters-ում, ինչպես նաև դարձավ The International 10 (2021) փոխչեմպիոն: Կարիերայի ընթացքում կիբերմարզիկը վաստակել է ավելի քան 1.8 մլն դոլար: