Չինական թիմերի համար ընթացող Dota Pro Circuit 2023: Season 2-ի առաջին դիվիզիոնի խաղերում
PSG.LGD-ն հաղթել է Outsiders from CN-ին: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Այս հաղթանակով պայմանավորված, PSG.LGD-ն վաստակել է ESL One Berlin Major 2023-ի ուղեգիր:

Խաղերի շրջանակում PSG.LGD-ն առաջին հինգ ռաունդներում չի պարտվել ոչ մի քարտեզային խաղում: Եզրափակիչ հատվածում թիմը կմրցի Invictus Gaming և Team Aster կազմերի հետ, որտեղ արդյունքները չեն ազդի վաստակած սլոթի վրա:

Չինական տարածաշրջանում DOTA 2-ից անցկացվող DPC 2023: S2-ի առաջին դիվիզիոնի խաղերը տեղի են ունենում մարտի 14-ից ապրիլի 2-ն առցանց տարբերակով: Խաղարկվում է 205 հազար դոլար, 920 DPC-միավոր և չորս սլոթներ ESL One Berlin Major 2023-ի համար: