Team SMG-ն հաղթել է Army Geniuses-ին Dota Pro Circuit 2023: Season 2-ի առաջին դիվիզիոնի խաղում: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Հաղթանակով պայմանավորված, մալայզիական այս կազմը կարողացել է որակավորվել առաջիկայում սպասվող DOTA 2-ի Բեռլինյան մեյջորին:

Ավելի վաղ ESL One Berlin Major 2023-ին իր տեղն ապահովել էր նաև Talon Esports-ը։ Մեյջորը տեղի կունենա ապրիլի 26-ից մայիսի 7-ը Գերմանիայում: Մրցույթի մրցանակային ֆոնդը կկազմի 500 հազար դոլար և 2.7 հազար DPC-միավոր:

DPC 2023: Season 2-ի առաջին դիվիզիոնի հանդիպումները Հարավարևելյան Ասիայի թիմերի համար տեղի են ունենում մարտի 13-ից ապրիլի 3-ը: Թիմերը պայքարում են 205 հազար դոլար մրցանակային ֆոնդի, 920 Dota Pro Circuit միավորների և երեք սլոթների համար ESL One Berlin Major 2023-ում, որոնցից երկուսն արդեն ունեն «սեփականատերեր»: