Valve ընկերությունը Counter-Strike 2-ի ֆայլերում ավելացրել է երկու տող, որոնցում հիշատակվում են ընկերության չհայտարարված նախագծերի մասին։ Տեղեկությունը հայտնվել Է DOTA_DM տելեգրամյան ալիքում։

Մասնավորապես, խոսքը Left 4 Dead 3 զոմբի-շութերի և DOTA 2-ի աշխարհում ինչ-որ դերային նախագծի մասին է գնում: Այս «խաղը» դեռ աշխատանքային անվանում էլ չունի: Միևնույն ժամանակ, հայտնի չէ` արդյոք Valve-ն իսկապես աշխատում է այդ նախագծերի վրա, թե դրանք պարզապես գոյություն ունեցող նախագծերի համակարգի անուններն ու պարամետրերն են:

Մարտի 22-ին Valve-ն հայտարարեց Counter-Strike 2-ի մասին: Խաղը կստանա թարմացված մեխանիկա, լուսավորություն, նոր քարտեզներ և գեյմփլեյի այլ առանձնահատկություններ: Մանրամասները կարող եք կարդալ հոդվածում: