Evil Geniuses կիբերսպորտային կազմակերպությունը նոր կազմն է ներկայացրել DOTA 2-ից: Ռոսթերում ընդգրկվել են Thunder Awaken-ի և beastcoast-ի նախկին անդամները։ Հայտարարությունը տեղի է ունեցել ակումբի պաշտոնական թվիթերում:

Evil Geniuses թեգի ներքո DPC-ի նոր սեզոնում ելույթ կունենան Thunder Awaken-ի երեք նախկին անդամները՝ Քրիստիան Pakazs Սավինան, Ֆարիհ Matthew Պուենեսը և Լեոնարդո Panda Հերնանդեզը: Beastcoast-ի անցյալ կազմի մասնակիցներից նոր կազմակերպություն են տեղափոխվել Ժան-Պիեռ Chris Luck Գոնզալեսը և Ադրիան Սեսպեդես Wisper Դոբլեսը:

Ավելի վաղ Evil Geniuses-ն ամբողջությամբ լուծարել էր DOTA 2-ի կազմը։ Դրանից անմիջապես հետո ռոսթերի ավագ Թալ Fly Այզիկը հայտարարել էր, որ մասնակիցները կշարունակեն միասին հանդես գալ, սակայն կոլեկտիվում փոփոխություններ տեղի կունենան: