Երևանի Ամիրյան 27/5 հասցեում գործող Cyber Arena-ն հրավիրում է Dota 2-ի թիմերին ՝մրցելու նոր առաջնությունում։ Անվճար մասնակցությամբ միջոցառումն անցնելու է դեկտեմբերի 4-ից 10-ը, իսկ գրանցումները բաց են մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդից 600,000 դրամը կտրվի հաղթողին, իսկ երկրորդ տեղը զբաղեցնողը կստանա 300,000 դր․։ 3-րդ տեղում հայտնված թիմն էլ կունենա նվեր հովանավորից՝ JBL W100 TWS ականջակալ։ Առաջնության ամենաարդյունավետ խաղացողն էլ կստանա նույն բրենդի ականջակալներից մեկ այլ մոդել՝ JBL W200 Blue:

Առաջնության գլխավոր հովանավորն է Coca Cola-ն, իսկ հովանավորը՝ Mtech Computers-ը։