OG-ի գործադիր տնօրեն JMR Luna-ն մտքերն է արտահայտել Dota 2-ի կազմի վերաբերյալ։ Նա նշել է, որ թիմում ընդամենը մի փոփոխություն է եղել The International-ից հետո, ուստի նրանք պատրաստ են նոր սեզոնում բոլորին <<դաս տալ>>։ Չնայած որ հիմնական կազմը պահպանվել է , թիմը ցանկանում է ավելացնել երիտասարդ ու տաղանդավոր խաղացողներ, իսկ նրանցից կերտել կիբերաստղեր։ Լունան հորդորել է լավ հիշել իր խոսքը նոր մրցաշրջանից առաջ և հետևել արդյունքներին։ Դե իսկ տարվա գլխավոր նպատակը կլինի 2023-ում The International-ը հաղթելը։ 

Նախկինում OG-ից հեռացել էր Ամմար Ասաֆը՝ ATF-ը։ Նա հանդես էր գալիս offlaner-ի դերում։ Ըստ շշուկների՝ նրան փոխարինելու է Outsiders-ի խաղացող Դմիտրի DM Դորոխինը։ OG-ն էլ TI 11-ում զբաղեցրել էր 7-8-րդ տեղը։