Evil Geniuses կիբերսպորտային ակումբը հայտնում է DOTA 2 կազմի խաղացողների հետ համագործակցության դադարեցման մասին: Պաշտոնական հայտարարության մեջ կազմակերպության գլխավոր տնօրենը նշել է, թե ակումբը մտադիր չէ ամբողջությամբ հեռանալ դիսցիպլինայից ու նոր ռոսթեր կհավաքեն:

Թիմից հեռացել են բոլոր խաղացողներն ու մարզիչը: Խոսելով DOTA 2-ի ապագա կազմի մասին՝ կազմակերպության ղեկավարը նշել է Հարավային Ամերիկան որպես մեծ ներուժ ունեցող տարածաշրջան։ Ըստ լուրերի, ակումբը դիտարկում է Thunder Awaken-ի նախկին անդամների ստորագրման հանգամանքը:

Evil Geniuses-ի կազմը, որը զբաղեցրել էր 9-12րդ տեղը The International 2022-ում, ձևավորվել է 2022 թվականի մայիսին: Ավագ խաղացողն էր Թալ Fly Այզիկը։ Արթուր Arteezy Բաբաևն ու Անդրեաս Frank Նիլսենը ներկայացնում էին ակումբը 2016 թվականի սեպտեմբերից: Թե որտեղ կշարունակեն կարիերան խաղացողները, հայտնի չէ։