APAC Predator League-ում նրանց թիմն է SMG-ն։ Dota 2-ի The International-ից հետո թիմերը ակտիվորեն նոր խաղացողներ են ձեռք բերում՝ պատրաստվելու գալիք մրցաշարային տարվան։ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում, օրինակ, Team SMG-ն մոտակա APAC Predator առաջնության համար իր կազմում ավելացրել է Talon Esports-ի Չան "Oli" Չենին և շվեդական Alliance ակումբի Նիկոլայ  "Nikobaby" Նիկոլովին։ 

Ի դեպ, բուլղարացի խաղացողի՝ Nikobaby-ի SMG-ում հայտնվելը զարմանալի էր ,քանի որ նա արդեն իսկ հայտարարել էր, որ լքում է պրոֆեսիոնալ մրցաբեմը՝ իր հեռարձակումներից մեկի ժամանակ։ Oli-ն էլ նախկինում 4 տարի հանդես էր եկել Invictus Gaming-ում։