Matumbaman-ը, Puppey-ն ու ռուս խաղացող Pure-ն դարձել են ամենաշատ քննարկված խաղացողները DOTA 2-ի The International 11 առաջնության շրջանակում Թվիթչ հարթակում, իսկ ակումբների շրջանում բոլորից շատ հնչել է Team Liquid անունը:

Վիճակագրական այս տվյալներով կիսվել է Esports Charts վերլուծական ծառայությունը, որի համաձայն TI11-ի հեռարձակման զրուցարանում երկրպագուներն ամենաշատը գրել են Լասսե Matumbaman Ուրփալայնենի անունը: Ընդհանուր առմամբ երկրպագուները թողել են 72.6 հազար հիշատակում կիբերմարզիկի վերաբերյալ: Վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերում Իվան Pure Մոսկալենկոն է Entity-ից, ապա Կլեմենտ Puppey Իվանովն է Team Secret-ից համապատասխանաբար:

Ակումբներից առաջատարներն են եղել Team Liquid, BOOM Esports և OG կազմերը: Զրուցարանում ամենաշատ հաղորդագրությունները դիտողները թողել են TI 11-ի պաշտոնական անգլերեն լեզվով հեռարձակման ժամանակ: Ռուսական հիմնական հեռարձակումը երկրորդ տեղում է ակտիվությամբ: Ամենահայտնի կոմյունիթի-կաստերներն են դարձել ռուսաստանցիներ Nix-ը և just_ns-ը, իսկ երրորդ տեղում է շվեդ մեկնաբան Gorgc-ը:

The International 2022-ի հաղթող Էր դարձել Tundra Esports թիմը, որը եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է Team Secret-ին։