VK Play և ResearchM կողմերը հարցում են անցկացրել ռուսաստանցիների շրջանում, պարզելու համար, թե որ խաղերն են ամենատարածվածը կիբերսպորտայիններից և ոչ միայն: Հարցմանը մասնակցել են շուրջ 1500 անձիք՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, սկսած 18 տարեկանից:

24%-ը մշտապես խաղում է, 39%-ը խաղում է ժամանակ առ ժամանակ, 18%-ը խաղացել է նախկինում և ներկայումս դադարեցրել են: 42%-ը խաղում է ամեն օր, 36%-ը խաղում է մի քանի անգամ շաբաթվա ընթացքում, իսկ 15%-ը ամսվա ընթացքում մի քանի անգամ:

Հարցվածների մոտ ամենատարածված ժանրն եղել է գլուխկոտրուկները՝ 41% վիճակագրությամբ: Երկրորդ տեղում՝ 24%-ով մարտավաություններն են, իսկ երրորդում՝ սիմուլյատորները 20%-ով: 16%-ը նախընտրում է շութերներ, իսկ 12%-ը՝ MMO ժանրը:

Կիբերսպորտի մասին տեղյակ են հարցվածներից 57%-ը, իսկ 28%-ը պարզապես ինչ-որ տեղ, ինչ-որ հանգամանքներում լսել է նման տերմինի մասին: Ոլորտի նկատմամբ դրական են արտահայտվել 34%-ը, իսկ բացասական՝ ընդամենը 2%-ը: Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը ցանկացել է դառնալ պրոֆեսիոնալ կիբերմարզիկ: Որպես շարժառիթ նշել են սիրված գործով զբաղվելն ու հետաքրքրությունը խաղերի նկատմամբ: Այս կետերը թվարկել են հարցվածներից 49%-ը, իսկ 30%-ը կարևորել է աշխատավարձի չափը, 27%-ը զվարճալի է համարել կիբերսպորտը, իսկ 21%-ն էլ գտել է, թե ձեռք կբերեր հայտնություն այդ կերպ:

39%-ն ամենատարածված կիբերսպորտային խաղ է անվանել DOTA 2-ը: Երկրորդ տեղում է Warface-ը (28%),իսկ CS:GO-ն ու Call of Duty-ն 23 տոկոսով կիսել են հորիզոնականը: Հարցվածների 70%-ը կցանկանար մասնակցել կիբերսպորտային մրցաշարերի շութերներից, իսկ 22%-ը պատրաստ է մասնակցել բացառապես դիտողի դերում: