Valve-ը նշել է տարածաշրջանային ընտրական խաղերի ժամկետների մասին՝ The International 2022-ին ընդառաջ:

Բոլոր տարածաշրջաններում որակավորումները կանցկացվեն 2022 թվականի սեպտեմբերի 3-18-ը: Valve-ը նաև հայտնել է TI-ի տոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը, այն է օգոստոսի 13-ից: Հիմնական փուլի տոմսերի արժեքը 88 սինգապուրյան դոլար է, իսկ եզրափակիչ փուլի տոմսերի արժեքը՝ 498 սինգապուրյան դոլար երկու օրվա համար նախատեսված:

Ընկերությունից նաև հստակեցրել են, թե 7.32 համարակալությամբ թարմացումը հասանելի կդառնա տարածաշրջանային որակավորման խաղերից առաջ: