PGL մրցաշարային օպերատորը DOTA 2-ից անցկացվող PGL Arlington Major 2022-ը YouTube-ում 4K կետայնությամբ կհեռարձակի: Twitch-ի եթերները տեղի կունենան համեմատաբար թույլ որակով: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է Twitter-ում։

Ռուսալեզու պաշտոնական հեռարձակումը կանցկացնի Fissure ղազախական մրցաշարային օպերատորը: Բացի այդ, առաջնությունը լուսաբանելու են նաև կողմնակի այլ կաստերներ:

PGL Arlington Major 2022-ը տեղի կունենա օգոստոսի 4-ից 14-ը LAN-տարբերակով՝ ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում: 17 թիմեր կխաղարկեն 500 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ և Dota Pro Circuit միավորներ: