BetBoom Team-ը հաղթել Է One Move-ին Dota 2 Champions League Season 13-ի գրանդ եզրափակիչում: Հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով։ Թիմը դարձել է մրցաշարի չեմպիոն ու վաստակել է 20 հազար դոլար մրցանակային գումար:

One Move-ը զբաղեցրել է երկրորդ տեղը և ստացել 10 հազար դոլար: Երրորդ տեղն էլ գրավել էր Brame-ը: Կազմը վաստակել է 7 հազար դոլար:

Winline D2CL S13 տեղի է ունեցել հուլիսի 12-ից օգոստոսի 3-ն առցանց տարբերակով: Թիմերը խաղարկեցին 50 հազար դոլար մրցանակային ֆոնդ: