ESL One Malaysia 2022 առաջնության կազմակերպիչները հայտնել են երկրորդ թիմի անունը, որը մասնակցություն կունենա DOTA 2-ի մրցաշարին: Այդ թիմն է լինելու ֆիլիպինական Fnatic-ը:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին առաջին թիմի անունը՝ OG-ն: Ընդհանուր քանակով մրցաշարին պետք է մասնակցեն 12 կազմեր: Եվս հինգ հրավիրված թիմերի անուններ կազմակերպիչները կհրապարակեն ընթացքում, իսկ մյուս հինգ թիմերը որոշվելու են տարբեր տարածաշրջաններում անցկացվող որակավորումների հիմունքներով:

ESL One Malaysia 2022-ը տեղի կունենա օգոստոսի 23-ից 28ն ընկած ժամանակահատվածում Մալայզիայի Arena of Stars համալիրում: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար: