Հայտնի են Dota Pro Circuit 2021/2022: Season 2 երկրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆի մեկնարկային խաղերի զույգերն ԱՊՀ-ի համար: Առաջին փուլում Team Empire-ի թարմացված կազմը հանդես կգա No Sorry-ի դեմ, Իսկ Gambit Esports-ը կմրցի Rune Eaters-ի հետ:

Մյուս հանդիպումներում կմրցեն Wayfarers-ը և Cybercats-ը, Hydra-ն և Nemiga Gaming-ը: Բոլոր հանդիպումները կկայանան best-of-3 ձևաչափով:

Dota Pro Circuit 2021/2022: Season 2-ի երկրորդ դիվիզիոնի հանդիպումները տեղի կունենան մայիսի 19-22-ը: Ութ թիմեր լիգայի առաջին դիվիզիոնի համար կխաղարկեն երկու սլոթներ։ Ընդ որում, երկու թույլ կազմերը կկորցնեն DPC-ում իրենց տեղերը: