Ավստրալական Grayhound Gaming-ը տեղեկություն է տարածել X (Twitter) սոցկայքում՝ CS2-ում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս հայտարարությունը տեղի է ունեցել ժամեր առաջ, իսկ ակումբի ղեկավարությունը հորդորում է պատրաստակամ այլ կազմակերպությունների՝ կապ հաստատել իրենց նախկին կիբերմարզիկների հետ և ընդգրկել նոր կազմերում։ Grayhound-ը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հանդես է եկել դեռ 2017-ից և ունեցել որոշ հաջողություններ, հաղթելով Zen Esports League, LPL Alpha Invitational, Asia Minor Berlin 2019 և այլ մանր առաջնություններ։ Վերջին առաջնությունը տղաների համար եղել է ESL Melbourne DreamHack-ը, որտեղ իրենք զբաղեցրել են 3-4-րդ հորիզոնականները։