CS2-ի պրոֆեսիոնալ կիբերմարզիկ Ալեքսանդր s1mple Կոստիլևը խոսել է մրցակցային շութերի Premier ռեժիմի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Վերջինիս խոսքով՝ չիտերների պատճառով նա ցանկություն չունի խաղալու այդ ռեժիմում։

Premier ռեժիմ չեմ այցելում: Խաղացել եմ տասը խաղերում, որտեղ իմ դեմ չիտերներ են եղել։ Ես պարզապես իմ մակարդակը հասցրեցի 20 հազարի, որպեսզի մարդիկ չծիծաղեն իմ 8 հազար մակարդակի վրա: Չիտերների պատճառով անհետանում է այնտեղ խաղալու ցանկությունը։

Ավելի վաղ s1mple-ը հայտնել էր նաև, որ չի ցանկանում բարձրացնել վարկանիշը Premier-ռեժիմում՝ անազնիվ խաղացողների առատության պատճառով: