FACEIT մրցակցային հարթակն ամփոփել է CS:GO-ի ողջ պատմության վիճակագրության արդյունքներոը։ Հարթակի պաշտոնական էջում(X-ում) հրապարակվել է ինֆոգրաֆիկա՝ խաղացողների ռեկորդներով, տարբեր տարածաշրջանների համեմատական ցուցանիշներով և այլ տվյալներով։

FACEIT-ի օգտատերերը խաղում անցկացրել են ավելի քան 86 մլն ժամ և 135 մլն հանդիպում։ Քարտեզներից ամենատարածվածն եղել են Mirage (32.4%), Inferno (21.2%) և Dust2 (16%)-ը, իսկ ամենաքիչ հանդիպումները տեղի են ունեցել Train (4%), Ancient (3,3%) և Cache (0,9%) քարտեզներում: Ընդհանուր առմամբ արվել է ավելի քան 13 միլիարդ ֆրագ(կամ սպանություն), որից 2 միլիարդը բաժին է ընկել ատրճանակներին և AWP-ին։

Առավելագույն՝ տասներորդ մակարդակի խաղացողների քանակով առաջատարը Ռուսաստանն է (40.7 հազար), որին հաջորդում են Լեհաստանը (15,8 հազար) և ԱՄՆ-ը (14 հազար)։ Միևնույն ժամանակ, FACEIT-ի բոլոր օգտվողներից միայն 1%-ն է հասել 2 375 ELO-ի նշագծին, իսկ Pro League-ում ներառված է եղել 8 հազար մարդ: Առաջատար խաղացողների ցուցակում G2 Esports-ի դիպուկահար Իլյա m0NESY Օսիպովն էր գլխավորը՝ 7.343 վարկանիշով: