GGPredict վերլուծական պորտալը ներկայացրել է Counter-Strike 2 մրցակցային շութերում առավել հաճախ ընտրված քարտեզների ցանկը: Առաջատար դիրք է զբաղեցնում Mirage-ը։

Կայքի տվյալներով՝ Mirage-ին բաժին է ընկնում խաղերի 30.46%-ը։ Զգալի տարբերությամբ հաջորդում է Inferno-ն՝ 17.90 տոկոսով, իսկ առաջատարների եռյակն եզրափակում է Overpass-ը՝ 16.38 տոկոսով։


Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի ունեցավ Counter-Strike 2-ի պաշտոնական թողարկումը: Թե ինչ փոփոխություններ է բերում Valve-ի թարմացված տարբերակն իր հետ, կարող եք իմանալ այս հոդվածից: