Valve-ի առցանց շութերը սկսում է նոր դարաշրջան: Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը պաշտոնապես տեղի է ունեցել Counter-Strike 2-ի թողարկումը: Թողարկման հնարավոր օրվա մասին հեղինակներն ակնարկել էին օրեր առաջ: Խաղի նորագույն տարբերակը հասանելի է դարձել CS:GO-ի թողարկումից ավելի քան տասը տարի անց:

Թողարկմանն ուղղված թրեյլերը


Ինչն է փոխվել Counter-Strike 2-ում

Նոր տարբերակով խաղն անցնում է Source 2 խաղայի շարժիչին: Մշակողները թարմացրել են CS:GO-ի բոլոր հիմնական քարտեզները՝ օգտագործելով սեփական գործիքներն ու ռենդերինգի տեխնոլոգիաները: Քարտեզներից մի քանիսը վերափոխել են զրոյից: Valve-ը հայտնել է, որ կտրամադրեն Source 2-ի գործիքակազմը խաղային համայնքին՝ մոդերի համար, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական քարտեզները:

Հայտնվեց հոսքային կառուցվածք: Սրա շնորհիվ խաղացողների շարժումն ու կրակոցն այլևս կախված չեն սերվերի թարմացման արագությունից։ Խաղային ճարտարապետությունը սերվերին թույլ է տալիս ակնթարթորեն իմանալ, որ խաղացողը քայլ է կատարել, կրակոց է արձակել, նռնակ է նետել կամ կատարել է որևէ այլ գործողություն:

Ամբողջությամբ վերամշակվել են ծխային նռնակները: Counter-Strike 2-ում դրանց համար օգտագործվում են դինամիկ ծավալային մասնիկներ, որոնք արձագանքում են լույսերին, կրակոցներին և պայթյուններին, ինչպես նաև փոխազդում են շրջապատի հետ: Սա իր հերթին նշանակում է, որ փամփուշտներն ու նռնակները կարճ ժամանակով կարող են ցրել ծխի քուլաները:

Փոխվել են տեսողական էֆեկտները։ Valve-ն օգտագործել է Source 2-ի նորացված լուսավորության և մասնիկների համակարգերը՝ ջրի, պայթյունների, կրակի, կրակոցից բռնկումների, հարվածների և փամփուշտներով օդի մասնատման վարքագիծը վերամշակելու համար:

Ինտերֆեյսը վերափոխվել է: Ի թիվս այլ բաների, դրանում հայտնվել են խաղացողի վիճակի տեսողական էֆեկտներ։

Վարկանիշային համակարգը թարմացվել է։ Counter-Strike 2-ում հայտնվել է խաղացողի հմտության առանձին ցուցանիշներ, որոնք որոշում են նրա դիրքը համաշխարհային և տարածաշրջանային առաջատարների աղյուսակներում։

Վերամշակվել են ձայները: Բարելավել, հավասարակշռել և հավասարեցրել են բոլոր ձայնային էֆեկտները, որպեսզի նրանք ավելի լավ փոխանցեն շրջապատը և խաղացողներին ավելի շատ տեղեկություններ հաղորդեն քարտեզի վրա տեղի ունեցածի մասին:

CS:GO-ից առկա խաղային իրերը բարելավվել են: Դրանք ստացել են առավել հաճելի տեսք՝ շնորհիվ այն բանի, թե ինչպես է Source 2 շարժիչն աշխատում լուսավորության և նյութերի հետ: Valve-ում ընդգծել են, որ CS:GO-ի բոլոր երեսվածքները կտեղափոխվեն Counter-Strike 2:


Հրաժեշտ CS:GO-ին

Counter-Strike 2-ի թողարկումից հետո առցանց շութերի նախորդ մասը կդադարի հասանելի լինել: CS:GO-ին հրաժեշտ տալու համար ESL և FACEIT կազմակերպությունները թողարկել են տեսանյութեր, որտեղ հավաքել են հիշարժան պահեր առցանց շութերի հեռավոր և ներկա պատմություններից: