Valve-ն թարմացում է թողարկել CS:GO-ի համար, որով թիմային խաղում ավելացվել է Team Vitality-ի չեմպիոնական պիտակների հավաքածուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմը հաղթանակ էր տարել CS:GO-ի վերջին մեյջոր BLAST.tv Paris Major 2023-ում:

Հավաքածուն ներառում է 20 պիտակներ՝ հինգ տարբեր խաղացողների ինքնագրերով՝ սովորական, փայլուն, հոլոգրաֆիկ և ոսկե կատարումներով: Մեկ պարկուճի (կապսուլա) արժեքը 1.35 դոլար է:

BLAST.tv Paris Major 2023-ը տեղի է ունեցել մայիսի 8-ից 21-ը Ֆրանսիայում: Թիմերը խաղարկեցին 1.25 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ, ինչպես նաև սլոթներ IEM Cologne 2023 ու BLAST Premier: World Final առաջնությունների համար: