Faze Clan-ին հաջողվել է առաջ անցնել NAVI-ից CS:GO-ի լավագույն թիմերի վարկանիշում: Թիմը բարելավել է իր դիրքը հեինգ կետով և դա տեղի է ունեցել շնորհիվ ESL Pro League Season 17-ում տարած հաղթանակի: Այժմ FaZe-ը դիրքավորված է աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Թոփում առաջատարը G2 Esports-ն է: NAVI-ն՝ երրորդը:

Թոփում ամենաէական փոփոխությունն ունի ENCE-ը: Թիմն իր դիրքը բարելավել է 11 միավորով՝ տեղավորվելով իններորդ հորիզոնականում։ Չորս տեղով բարձրացել է նաև FORZE-ը, որը հասել էր EPL Season 17-ի քառորդ եզրափակիչ, զիջելով սակայն ապագա չեմպիոններին(Faze Clan):

ESL Pro League Season 17-ն ավարտվեց մարտի 26-ին: Մրցաշարի եզրափակիչում FaZe Clan-ը հաղթեց Cloud9-ին։ Թիմը 200 հազար դոլար է վաստակել առաջնության առաջին տեղի համար, ինչպես նաև լրացուցիչ մեկ միլիոն դոլար՝ որպես Intel Grand Slam մրցանակի դափնեկիր: