CS:GO-ի բրիտանացի վերլուծաբան Դանկան Thorin Շիլդսն անդրադարձել է Valve-ի թիմային շութերի բոլոր ժամանակների լավագույն կապիտաններին: Նրա խոսքով ուժեղագույնի կոչմանը հավակնում են երկու դանիացի խաղացողներ՝ Լուկաս gla1ve Ռոսսանդերը և Ֆինն karrigan Անդերսենը:

Karrigan-ը, ինչպես նաև gla1ve-ը, հավակնում են CS:GO-ի պատմության լավագույն կապիտանի կոչմանը: Ոչ ոք նրա նման հաջողությունների չի հասել։ Բացարձակ եզակի և անկրկնելի ճանապարհ դեպի թոփ-1՝ նույնիսկ karrigan-ի կարիերայի բոլոր ցնցումներից հետո:

Մարտի 26-ին ESL Pro League Season 17-ի գրանդ եզրափակչում Անդերսենի թիմը 3:1 հաշվով հաղթեց Cloud9-ին: Հաղթանակի շնորհիվ FaZe Clan-ը մեկ միլիոն դոլար է վաստակել նաև Intel Grand Slam-ի համար: FaZe-ից առաջ այս մրցանակը շահել են Natus Vincere-ը, Team Liquid-ն ու Astralis-ը:

ESL Pro League Season 17-ը տեղի է ունեցել փետրվարի 22-ից մարտի 26-ը Մալթայում։ Մրցանակային ֆոնդը կազմում էր 850 հազար դոլար: