Faze Clan-ի CS:GO կազմի խաղացողներ ֆին karrigan Անդերսենը և Ռասել Twistzz Վան Դալկենը Valve-ի թիմային շութերի խաղացողների համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարձրացել են մրցաշարերում շահած գումարների քանակով: Այժմ այս երկու կիբերմարզիկները  զբաղեցնում են համապատասխանաբար յոթերորդ և իններորդ հորիզոնականները։

Այս փոփոխությունը տեղի ունեցավ ESL Pro League Season 17-ի և Intel Grand Slam-ի հաղթանակի շնորհիվ: Պրոֆեսիոնալ խաղացողներից յուրաքանչյուրն իր կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 1.5 միլիոն դոլար:

CS:GO-ի ամենահաջողակ խաղացողների վարկանիշում առաջին չորս տեղերը զբաղեցնում են Astralis թիմի նախկին և ներկայիս ներկայացուցիչները: Ամենից շատ վաստակել է Պիտեր dupreeh Ռասմուսենը: Նրա հաշվին կա ավելի քան 2 մլն դոլար: