Բրիտանացի կիբերսպորտային լրագրող Ռիչարդ Լյուիսն աջակցել է Virtus.pro CS:GO-ի կազմին՝ որը հանդես է գալիս առաջնություններում Outsiders պիտակի տակ, քանի որ շատ մրցաշարերի կազմակերպիչներ արգելել են կազմին հանդես գալ VP անվանումով:

Virtus.pro-ն սա այն ակումբն է, որը չեմպիոն է դարձել IEM Rio Major 2022-ում, բայց ստիպված էր խաղալ Outsiders պիտակի տակ: Չնայած այն հանգամանքին, որ այն այժմ հայկական կազմակերպություն է, ESL-ը, BLAST-ը և այլ ընկերություններ ինչ-որ «անհավանական» հետաքննություն են անցկացրել, որն իբր թե հաստատում է, թե ակումբը դեռ պատկանում է նույն մարդկանց, որոնք կապված են օլիգարխների և այդպիսով, ընդհանրապես ուղղակիորեն նաև Պուտինի հետ:

Դա լիակատար զառանցանք է և պետք է դադարեցվի 2023 թվականին: Virtus.pro-ն պատկանում է հայկական ընկերությանը։ Եթե ասում եք կեղծ է, ապա ուրեմն ապացուցեք դա կամ լռեք: Ես լրագրող եմ և հենց այդ չափանիշներով եմ ապրում։

Ռուսական քան՞ի կազմակերպություն է մասնակցում մրցաշարերի միայն այն պատճառով, որ դրանք Ռուսաստանում չեն գտնվում պարզապես։ Օրինակ՝ Team Spirit-ը: Մենք նույնիսկ չգիտենք, թե ով է ակումբի սեփականատերը, բայց դա մեզ չի անհանգստացնում։ Ինչ-ինչ պատճառներով բոլորին անհանգստացնում է հենց Virtus.pro-ն, քանի որ այն պատմականորեն ամենամեծ ռուսական ակումբն է: ForZe-ի հովանավորը «Լուկօյլ» նավթային ընկերությունն է, բայց նրանց չի հետաքրքրում սա։

2022 թվականի սկզբին ESL և BLAST մրցաշարային օպերատորների ղեկավարություններն արգելեցին թիմին հանդես գալ ակումբի պիտակի տակ։ Մինչև վերջերս Dota 2-ի կազմը նույնպես չէր կարող խաղալ Virtus.pro անվան տակ: Իրավիճակը փոխվեց, երբ կազմակերպության ղեկավարության փոփոխությունից հետո Valve-ը թույլ տվեց, որ ռոսթերը վերադարձնի իր նախկին անունը DPC միջոցառումների ժամանակ: