Նոր թարմացման հետ նշվել էր, որ այն կլինի պաշտոնական մրցակցային խաղերում հունվարից։ Սակայն ըստ վերջին հայտարարության՝ CS:GO-ի թիմերը կարող են ընտրել Anubis-ը արդեն BLAST-ի մոտակա աշխարհի առաջնությունում։ Այն կընթանա դեկտեմբերի 14-ից 18-ը։

Հարկ է նշել, որ թիմերի մեծամասնությունը կարող  է խուսափել այն ընտրելուց, քանի որ նոր թարմացումից շատ չի անցել և կազմերն ամբողջությամբ պատրաստ չեն այնտեղ վստահ հաջողության հասնել։ 

Նոյեմբերի 19-ից հետո խաղային համայնքը reddit-ում փորձել էր հուշումներ տալ թիմային խաղի վերաբերյալ․ օգտատերերից մեկը առանձնացրել էր այն անունները, որոնցով կոչվում են Անուբիսի ռազմավարական կետերը․