AMD R9 7950X պրոցեսորը լավագույնն է 2022 թվականին CS:GO մրցակցային շութերի համար: Այս մասին հայտնել է տեխնոբլոգերը Յութուբյան Gamers Nexus ալիքից։ Վերջինս կազմել է տարվա լավագույն պրոցեսորների վարկանիշը։

Տեխնոբլոգերի կարծիքով՝ 2022 թվականի լավագույն պրոցեսորը գնի, կատարողականի, էներգիայի սպառման և այլ ցուցանիշների առումով Intel Core i5-13600K-ն է։ Նրա արժեքը 300 դոլար է և այն շատ չի զիջում Intel Core i9-13900K-ին՝ լավագույն խաղային չիպով, որի գինը 600 դոլար է։ Բացի այդ, Intel Core i9-13900K-ը զիջել է CS:GO-ի կատարումը AMD R9 7950X ու 7900X պրոցեսորների հետ համեմատած, որոնք համապատասխանաբար արժեն 574 ու 474 դոլար:

Արդյունքներն ըստ Gamers Nexus-ի

  • Տարվա պրոցեսոր — Intel Core i5-13600K
  • Ամենաարդյունավետ թարմացում — AMD R7 5700X
  • Ամենա էներգոարդյունավետ պրոցեսոր — AMD R9 7950X (Էկո ռեժիմում)
  • Լավագույն խաղային չիպ — Intel i9-13900K
  • Լավագույն բյուջետային պրոցեսոր — Intel Core i3-12100F
  • Լավագույն չիպ մինչև 100 դոլարը — Intel i3-10100F և 10105F
  • Տարվա հիասթափություն — AMD R5 4500