Ալեքսանդր S1mple Կոստիլևը BLAST Fall Final-ի ասուլիսում մի քանի հարցի է պատասխանել։ Խոսելով CS:GO- ի նոր փոփոխություններից, նա նշել է, որ մեծ տարբերություն չի տեսնում M4A1 զենքի թուլացումից հետո․ հարկավոր է 2 հարվածով դիպչել հակառակորդի գլխին հեռու տարածության վրա, ինչը կարելի է մարզել ժամանակի ընթացքում։ Մյուս կողմից նա ընդունել է, որ որշ քարտեզներում ինքը գործածելու է այլ զենք՝ ինչպես իր թիմակիցները։ 

Երբ հարց եղավ տարվա լավագույն խաղացողի մասին, S1mple-ը նշեց, որ իր համար դա G2 Esports-ի Նիկոլա "Niko" Կովաչն է։ Հնարավոր է, նա կես կատակով է պատասխանել այս հարցին, քանի որ NiKo-ն G2-ում չի ունեցել աչքի ընկնող ցուցանիշներ, ոչ էլ գավաթներ։ 

CS:GO-ի մեյջորների ձևաչափից էլ խոսելիս կիբերմարզիկը ձանձրալի է համարել ներկա կանոնները։ Դրանք իր խոսքերով նախատեսված չեն պրոֆեսիոնալ առաջնությունների համար։