Virtus.pro ակումբը հայտարարել է CS:GO կազմի անդամների երկրպագուների հետ հանդիպումների կազմակերպման մասին: Միջոցառումները կանցկացվեն Երևանում, Մոսկվայում և Ալմա-Աթայում։ Միջոցառման կոնկրետ ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։

Հանդիպումներին կմասնակցեն մեյջորի բոլոր չեմպիոնները՝ Ջամի Jame Ալին, Պյոտր fame Բոլիշևը, Եվգենիյ FL1T Լեբեդևը, Դավիթ n0rb3r7 Դանիելյանը և Ալեքսեյ Qikert Գոլուբևը։ Ակումբի հրապարակած տեղեկատվության համաձայն, խաղացողներն անձամբ շփվելու են երկրպագուների հետ, լուսանկարվելու են ցանկացողների հետ և կպատասխանեն երկրպագուների տարբեր հարցերին:

Virtus.pro-ն հաղթել է IEM Rio Major 2022-ում, որն անցկացվել է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը Բրազիլիայում։ Կազմն առաջնությանը հանդես է եկել Outsiders թեգով: Մրցաշարում 24 թիմեր խաղարկեցին 1.25 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ: