Natus Vincere-ի կազմը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել CS:GO-ի աշխարհի լավագույն թիմերի վարկանիշում HLTV-ի վարկածով, այդ հորիզոնականից տեղափոխելով Cloud9-ին, որն այս շաբաթ չորրորդում է: Ցուցակի առաջատարները մնացել են Outsiders-ն(Virtus.pro), որտեղ խաղում է ազգությամբ հայ՝ Դավիթ n0rb3r7 Դանիելյանը, զբաղեցնելով առաջին հորիզոնականը ու Heroic-ը՝ երկրորդում:

MOUZ-ը շրջանցել է FURIA Esports-ին հինգերորդ տեղում, իսկ Fnatic-ը թոփ 10-ից դուրս է թողել Team Spirit-ին: G2 Esports-ը կորցրել է մեկ դիրք և կանգ առել 13-րդ տեղում: Շաբաթվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել 500-ի կազմը, որը Elisa Masters Espoo 2022-ի լավագույն 6-ում էր հայտնվել և շնորհիվ այս բանի, թիմերի շրջանում տեղակայվել է 29-րդ հորիզոնականում՝ շրջանցելով 21 մրցակիցների:

Նոյեմբերի 23-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի կունենան BLAST Premier: Fall Finals 2022-ի առաջին հանդիպումները: Ութ թիմեր, որոնց թվում են Natus Vincere-ը և FaZe Clan-ը, կվիճարկեն 425 հազար դոլար և Blast Premier: World Final 2022-ի սլոթ: