Cloud9-ի կազմի CS:GO խաղացող Աբայ HObbit Հասենով խոսել է ESL Pro League Season 16-ում Team Liquid-ի հետ հանդիպումից առաջ ակնկալիքների մասին: Նա իր մտքերը հայտնել է HLTV պորտալին տված հարցազրույցում:

Մենք ցանկանում ենք ռևանշ վերցնել Team Liquid-ից։ Վերջին շրջանում նա մեզ երկու անգամ հաղթել է կարևոր խաղերում։ Վերջին խաղն, իհարկե, սուպերկարևոր չէր [EPL S16 խմբային փուլում], բայց մենք շատ էինք ցանկանում հաղթել։ Այս անգամ շատ բարդ խաղ կլինի, բայց մենք կպատրաստվենք 100 տոկոսով։ Չեմ կարծում, որ մենք հարմար մրցակից ենք Team Liquid-ի համար, քանզի դա միայն պատրանք է:

Ավելի վաղ Հասենովի գլխավորած թիմը 2:1 հաշվով հաղթել էր Faze Clan-ին առաջնության քառորդ եզրափակիչում: Հոբբիթի թիմը Team Liquid-ի հետ կխաղա հոկտեմբերի 1-ին: Faze Clan-ին հաղթելուց հետո  կարծիք էր հայտնել նաև Cloud9-ը ներկայացնող Սերգեյ Ax1Le Ռիխտորովը:

ESL Pro League Season 16-ը տեղի է ունենում օգոստոսի 31-ից հոկտեմբերի 2-ը Մալթայում։ 24 թիմեր խաղարկում են 835 հազար դոլար: Մրցույթի հաղթողին բաժին կհասնի նաև IEM Katowice 2023 ու BLAST Premier: World Final 2022-ի սլոթներ: