CS:GO-ի Cloud9 կազմի խաղացող Սերգեյ Ax1Le Ռիխտորովը պատմել է ESL Pro League Season 16-ում Team Liquid-ի հետ խաղից առաջ իր ակնկալիքների մասին: 

Մենք շատ ենք մարզվել ու հատկապես պատրաստվել այնպիսի ուժային թիմերի, ինչպիսիք են FaZe Clan-ը։ Ես շատ եմ աշխատում ու փորձում եմ ամեն օր ավելի ու ավելի շատ մարզվել։

Team Liquid-ն այժմ հիանալի մարզավիճակում է։ YEKINDAR-ը շատ աշխատանք է կատարում և օգնում է թիմին: Նա հիանալի խաղացող է: Տեսնենք, թե ով կհաղթի։

Ավելի վաղ Ռիխտորովի թիմը Faze Clan-ին հաղթել էր առաջնության քառորդ եզրափակիչում՝ 2:1 հաշվով: «Կարրիգանի» թիմն ավարտել է ելույթը մրցաշարում՝ զբաղեցնելով 5-8րդ տեղը ու վաստակելով 37.5 հազար դոլար:

ESL Pro League Season 16-ը տեղի է ունենում օգոստոսի 31-ից հոկտեմբերի 2-ը Մալթայում։ 24 թիմեր խաղարկում են 835 հազար դոլար: Մրցույթի հաղթողին բաժին կհասնի նաև IEM Katowice 2023 ու BLAST Premier: World Final 2022 առաջնության սլոթներ: